ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պետք է դիտարկվի տուրիզմի զարգացման ենթատեքստում

Պետք է դիտարկվի տուրիզմի զարգացման ենթատեքստում
05.11.2012 | 16:28

Հեռախոսիս նավիգացիոն քարտեզն ուսումնասիրելիս զարմանալիորեն հայտնաբերեցի, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհն ընդգծված է Երևան-Երասխ հատվածում, հետո ճանապարհը շարունակվում է Նախիջևանի տարածքով, և առհասարակ, նույնիսկ նեղ գծանշումով նշված չէ Երասխ-Մեղրի հատվածը: Երևան-Գորիս ճանապարհահատվածը նշված է Երևան-Գավառ-Սելիմի լեռնանցք-Եղեգնաձոր-Գորիս հատվածում: Չգիտեմ, թե այս թյուրիմացությունը հարթելու պատասխանատու գերատեսչությունը որն է, սակայն հրատապ լուծում պահանջող հարց է, կարծում եմ, և պետք է դիտարկվի տուրիզմի զարգացման ենթատեքստում: Օրինակ, օտարերկրացին եկել է ՀՀ` Ջերմուկում հանգստանալու նպատակով, ճանապարհին օգտվում է նավիգացիոն քարտեզից և` օ՜, զարմանք, Ջերմուկ տանող ո՛չ մի ճանապարհ գծանշված չէ: ԼՂՀ-ի հետ կապված լրիվ բարձիթողի վիճակ է, տեղանունները գրված են ադրբեջանական անվանումներով, իսկ ճանապարհներն ու սահմաններն առհասարակ ընդգծված չեն:


Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ